Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:
Ինչպես հաղորդում է գործադիր մարմնի e-gov.am պաշտոնական կայքը,
վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 27-ի որոշմամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնում:
Մարգարիտ Ազարյանը երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում. 2002-2011թթ. Եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, իսկ 2011 թ. հունվարին նշանակվել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Նա նաև Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի վարչության խորհրդի անդամ է:
Նիկոլ Փաշինյանը այլ որոշումներով Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ է նշանակել Ավետիք Քերոբյանին, Փրկարար ծառայությունը կգլխավորի Արտակ Նահապետյանը: