Արմինֆո. Իսպանիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել երկրում բնակվող հայ քրեական հեղինակությունների նկատմամբ, հաղորդում է Catalan News-ը:
Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է քրեական աշխարհի 142 ներկայացուցիչ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացի է: Ձերբակալված անձինք կասկածվում են ապօրինին թմրանյութեր, զենք և զինամթերք պահելու և տարածելու, փողերի լվացման, կողոպուտի, դրամաշորթության, ապօրինի թենիսի մրցաշարերի կազմակերպման, ինչպես նաև ծխախոտի մաքսանենգության համար: Ընդհանուր առմամբ, հատուկ գործողություններ են անցկացվել Մադրիդում, Կատալոնիայում և Միջերկրական ծովի առափնյա շրջաններում:
Քրեկան խումբը կասկածվում է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Լիտվայում հանցավոր կապերի առկայության համար: Իսպանական ոստիկանության համաձայն, սա Եվրոպայի տարածքում գործող ամենամեծ հայկական քրեական խմբավորումն է: Իրավապահների տվյալներով, խմբավորումը գլխավորում են վեց հեղինակություններ, որոնց թվում են Շուշանաշվիլի եղբայրները (Կախա և Լաշա), ինչպես նաև Էրիկ Ջաղինյանը, որն ավելի հայտնի է «Տոմսկի Էրիկ՚ մականունով: Հետաքննությունն սկսվել էր 2016 թվականին` Կատալոնիայում կրկնակի սպանությունից հետո: