Արմինֆո. Զինված խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանn ազատ է արձակվել:
Այսօր, հունիսի 25-ին, դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց փոխել վերջինիս նկատմամբ խափանման միջոցը: Վահան Շիրխանյանn ազատ է արձակվել «Ելք» բլոկից ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Ագազարյանի 7 Սասուն Միքայելյանի երաշխավորությամբ:
Նշենք, որ նշված գործով նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել Գառնիկ Մարգարյանը, Խաչիկ Ավետիսյանը և Էդուարդ Ներսիսյանը:
Հիշեցնենք նաև, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում էր պետական հեղաշրջման փորձի մեջ: