Արմինֆո. Արա Գաբրիելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, որոշումն ընդունվել է հունիսի 21-ին:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մամլո ծառայությունը, Արա Գաբրելյանն ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, ինժեներ համակարգչային-տեխնիկ մասնագիտությամբ:
Այսպիսով, այսօր հարկային-մաքսային կոմիտեի նախագահն ունի 5 տեղակալ, մեկ առաջին և 4 փոխնախագահ: