Արմինֆո.Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի՚ իր էջում: «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար», - գրել է Կոստանյանը։
Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման՚ և «ԵՊՀ ռեսթարթ՚ նախաձեռնության խմբի մասնակից է: Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին:
Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման՚ երիտասարդական շարժումը դեմ էր հանդես գալիս «Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին՚ օրենքին, որը ենթադրում է ուսանողների և դիմորդների համար տարկետման չեղարկում: «ԵՊՀ ռեսթարթ՚ նախաձեռնությունը պահանջում էր ռեկտոր Արամ Սարգսյանի հրաժարականը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում: Նախաձեռնության մասնակիցները նաև պահաջում էին բուհում ֆինանսական աուդիտի անցկացում: