Արմինֆո. Երկրապահ կամավորականների միությունն արտահերթ նիստ է անցկացրել:
«Վերջին շրջանում շատերը փորձել են մեղադրել ԵԿՄ-ին տարբեր հանցանքներում, սակայն ամբողջ միությունը չպետք է պատասխան տա երկու-երեք մարդու գործողությունների համար»,-նիստի ընթացքում հայտարարել է ԵԿՄ անդամ, նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:
Նա նշել է, որ պետք է գումարվի արտահերթ համագումար, որի ընթացքում պետք է ընտրվի նոր ղեկավարություն, որը կվերականգնի «Երկրապահի» հեղինակությունը:
Նիստի ընթացքում հայտարարվել է նաև, որ որոշվել է հանձնարարել ԵԿՄ վարչությանը կարճ ժամկետներում կասեցնել վարչության նախագահ Մանվե Գրիգորյանի լիազորությունները:
Նշվել է նաև, որ մինչև արտահերթ համագումարը կկասեցվի նաև ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը: