Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հաստատել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում խուզարկության փաստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են իրականացնում, և գործողության ավարտից հետո ՀՀ ոստիկանությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիմակավորված անձինք մտել են «Էլիպս» ընկերության գրասենյակ, որն զբաղվում է ճանապարհներին արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ: Հաղորդվում է նաև, որ իրավապահների թիրախը ոչ թե «Էլիպս» ընկերության գործունեությունն է, այլ՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որն արագաչափերի ու տեսախցիկների միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության խախտումները:
Նշենք, որ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյաններ եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաև «Սեքյուրիթի դրիմում»: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Սեքյուրիթի դրիմը» պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: