Արմինֆո. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցում է հունիսի 18-20-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը.