Արմինֆո. Արման Բոշյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր ղեկավար:
Համապատասխան որոշումը հունիսի 15-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արման Բոշյանը (1986 թ.ծնվ.) ավարտել է Հայաստանի Ազգային ճարտարագիտական համալսարանը: Մինչ նշանակումն աշխատել է «Հայաստանի օգնության հիմնադրամ» գրասենյակի ղեկավար, ունի մեկ որդի:
Բացի այդ, Գրիգոր Մուրադյանը և Սրբի Ղազարյանը նշանակվել են ՀՀ վարչապետի խորհրդականներ:
Հիշեցնենք, որ Ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հունիսի 5-ին հրաժարական էր ներկայացրել: