Արմինֆո. Առաջիկա ամիսներին ներկայիս «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության փոխարեն Հայաստանում կստեղծվի մի նոր ընկերություն: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Այս պահին, ինչպես նշեց Անանյանը, ընկերությունը գտնվում է ապակազմավորման գործընթացում: Միևնույն ժամանակ, այն ժամանակավորապես կատարում է իր նախկին գործառույթները (բեռնափոխադրումներ, փաստաթղթերի մաքսազերծում), ընդ որում`ՊԵԿ ներքին անվտանգության բաժնի անմիջական հսկողության ներքո: Այնուհետև «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի փոխարեն կստեղծվի պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն, որը կկատարի նմանատիպ գործառույթներ, բայց ավելի թափանցիկ պայմաններով:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է ՊԵԿ ղեկավարը, նոր ընկերությունը մոնոպոլիստ չի լինելու ծառայությունների շուկայում: Ընդհակառակը, ինչպես նշել է Անանյանը, նոր ընկերության ստեղծման նպատակն է`հայտարարել, որ պետությունը պատրաստ է ստանձնել այն պատասխանատվությունը, որ չի կարող ստանձնել ոչ-պետական կառույցը: «Եվ մենք, փաստորեն, լուծում ենք անհատ ձեռնարկատերերի խնդիրները, որոնք ֆիաիկական անձինք են և հագուստի շուկայում ունեն որոշակի մասնաբաժին: Այսինքն, բրենդային կամ խոշոր ընկերությունները չեն օգտվի «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի կամ նրա հաջորդի ծառայություններից, այլ միայն ֆիզիկական անձինք`վերավաճառողները և անհատ ձեռներեցները», - ասել է Անանյանը: