Արմինֆո. Հայաստանը չի ընդգրկվել Ռուսաստանի համար բարեկամ երկրների հնգյակում: Այդ մասին ասվում է «Լևադա-կենտրոնի» կողմից հրապարակված հաշվետվությունում:
Ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանի համար բարեկամ երկրների հնգյակում առաջատարը Բելառուսն է՝ 49%, այնուհետև հաջորդում է Չինաստանը՝ (40 %), Ղազախստանը (32 %), Սիրիան (21%) և Հնդկաստանը (19%): Եվ միայն հարցման մասնակիցների 11 %-ն է ՌԴ համար բարեկամ երկիր անվանել Հայաստանին և նույնքան տոկոսը՝ Կուբային և Ուզբեկստանին:
Ոչ բարեկամ երկրների հնգյակը գլխավորել է ԱՄՆ-ը՝ 78%, այնուհետև հաջորդել են Ուկրաինան 49%, Մեծ Բրիտանիան՝ 38%, Լատվիան՝ 26%, Լեհաստանը 24%:
Հարցումն անցկացվել է մայիսի 24-30-ը ՌԴ 52 սուբյեկտների 136 բնակավայրերի 18 և ավելի բարձր տարիքի 1600 մարդու շրջանում: