Արմինֆո. Ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Արթուր Մելքոնյանի նկատմամաբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փատաբան Արթուր Սողոմանյանի միջնորդությունը: Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրոթյունը:
Նշենք, որ վերջին օրերին վերանայվում են ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների, այլ նաև քաղաքական ենթատեքստ ունեցող այլ աղմկահարույց գործերի մասնակիցների նկատմամբ դատավճիռները: