Արմինֆո.Ստեփան Մելքոնյանը նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հունիսի 14-ին, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, նախագահը հրամանագիր է ստորագրել Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: