Արմինֆո.Մարզպետները պետք է զբաղվեն ոչ թե կուսակցական քարոզչությամբ, այլ` մարզի խնդիրներով: Հունիսի 12-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օգտատերերի հարցերին:
Անդրադառնալով այն հարցին, որ ԲՀԿ մարզպետներն արդեն գյուղապետերի օգնությամբ սկսել են նախընտրական քարոզչությունը, վարչապետը հայտարարել է, որ եթե կան փաստեր այն մասին, որ մարզպետներն աշխատանքային ժամերին զբաղվում են կուսակցական գործունեությամբ, նրանք կպատժվեն` անկախ կուսակցական պատկանելությունից:
Անդրադառնալով ԲՀԿ կողմից հակահեղափոխության իրագործմանն առնչվող հարցին` վարչապետը հայտարարել է, որ դա այդպես չէ: