Արմինֆո. Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ:
Ինչպես նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում <<հավուր պատշաճին>> ներկայացնել սեփական զինուժի <<ձեռքբերումները>>, պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց <<Պոլոնեզ>> համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:
«Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր՚, - ասվում է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ