Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում վերջին իրադարձությունների քննարկմանը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանային վերահսկողության հարցերին: