Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիօսի 11-ի որոշումների համաձայն, Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ; Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող;
Նարեկ Բաբայանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ; Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ; Հայկ Հմայակի Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն; Գարեգին Բաղրամյանը նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ; Թադևոս Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն; Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ; Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ; Արման Ուդումյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ; Ռուբեն Ափոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից; Սամվել Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ; Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ; Սմբատ Գոգյանը` կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Առնակ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: