Արմինֆո. Ամենակարևոր հարցը, որով պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը, պետք է դառնա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի քննությունը:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Վարչապետը հույս է հայտնել, որ առաջընթաց կարձանագրվի այն գործերի քննությունում, որոնք նախկինում առաջ չէին գնում քաղաքական նկատառումներով: Նա նաև ընդգծել է, որ այս հարցում չկա որևէ սահմանափակում, և Հայաստանում պետք է ստեղծվի լիարժեք իրավական համակարգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմադիր գործիչ, ով 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ ընդդիմության առաջնորդներից էր և այդ իրադարձությունների ակտիվ մասնակից, պնդել էր Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը: