Արմինֆո. Շատ լավ հասկանալով, որ Ալիևն Ադրբեջանում ազգանուն չէ, այլ՝ պաշտոն, համեմատելով Իլհամ Ալիևի 2016 և 2017 թթ. ելույթները՝ պետք է նշել, որ առաջինում նա խոսում էր տնտեսական անկայունության մասին՝ նկատի ունենալով ադրբեջանական տնտեսության համար լուրջ մարտահրավեր դարձած նավթի գների անկումը, «Կովկաս-2017» միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնեկ ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Մինչդեռ 2017 թ. արդյունքներով Ալիև, ընդհակառակը, պարծեցել է, որ համաշխարհային տուրբուլենտության պայմաններում Ադրբեջանը շարունակում է կայունության կղզյակ մնալ: Ըստ որում, Բաքվի ներթին և արտաքին քաղաքականության հիմնարար գործոնը շարունակում է Լեռնային Ղարաբաղը մնալ: Պետք է նշել, որ 2017 թվականն անցել է՝ քառօրյա պատերազմի կրկնման սպասումով: Այնուամենայնիվ, անցած տարի տեղի ունեցած իրավիճակի սրացումները համանախագահների կամ ուժի խոշոր կենտրոնի դիրքորոշումների վրա ոչ մի կերպ չեն ազդել»,- նշել է նա:
Ադրբեջանի 2017 թ. արտաքին քաղաքական ուղեգիծը ռուսաստանցի վերլուծաբանը բնորոշել է՝ որպես ուժի համաշխարհային կենտրոնների միջև խուսավարելու քաղաքականության շարունակություն: Ըստ նրա, նման քաղաքականությամբ Բաքուն փորձում է հավասարահեռ հարաբերություններ կառուցել ուժի տարբեր կենտրոնների հետ՝ չներգրավվելով ինտեգրացիոն նախագծերում: