Արմինֆո. Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները մեկնել են Բելառուս:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 11-ից 13-ը Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները Մինսկում կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018-ի պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը: