Արմինֆո.Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է ձեռնարկում վերջինիս դեմ, «Կոմերսանտին» հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Երևանի դիրքորոշումը, եթե Բաքուն դիտորդի կարգավիճակով Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու որոշում կայացնի:
«Բաքուն վարում է քաղաքականությունը, որը չի նպաստում փոխգործակցության որևէ գործընթացի, վստահության մթնոլորտի սռեղծմանը, մարդկային շփումների հաստատմանը։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն կերպ խթանում է ատելության մթնոլորտը: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք դուք մեզանից ակնկալում: Մենք չենք կարող անտեսել առկա իրողությունները համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելիս:Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք ցանկացած փոխհարաբերությունից բացարձակ հրաժարվելու իրավիճակ, նույնիսկ մարդկային շփումներից, էլ չեմ խոսում տնտեսական հարաբերությունների մասին։ Այս դեպքում ինչի՞ մասին ենք խոսում: Որ մենք դիտորդ ունենանք, որն անտեսում է երկրներից մեկի՞ն, որ կարծում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ»,–ասել է ՀՀ արտգործնախարարը: