Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում նշանակել է Սյունիքի և Արմավիրի մարզպետներին: Այսպիսով՝ փոխվել են բոլոր մարզպետները՝ բացառությամբ Երևանի քաղաքապետի:
Վերջինս ունի մարզի կարգավիճակ՝ այն տարբերությամբ, որ մարզային վարչակազմի ղեկավարին՝ քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը: Ինչպես լրագրողին հայտարարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը /ԲՀԿ-ից/, բոլոր խնդիրները մարզում կլուծվեն, առաջին հերթին՝ Սյունիքի բնակիչների արժանապատվության բարձրացմանն ուղղված հարցերը:
Մարզի նոր ղեկավարը չի կարծում, որ Սյունիքի նախկին ղեկավարները կպահպանեն իրենց ազդեցությունը մարզում: Ինչպես հայտարարել է Համբարձումյանը, նա մտադիր է իրավապահ մարմինների օգնությամբ արմատախիլ անել մարզում հնարավոր քրեական տարրերը: «Թավշյա հեղափոխության շնորհիվ ակնկալում ենք լուծել մարզի բոլոր հրատապ խնդիրները»,- ասել է նա:
Նշենք, որ Ամավիրի նոր մարզպետ է դարձել Գագիկ Միրիջանյանը, ով ներկայացնում է ՀՅԴ-ն: