Արմինֆո. Հայաստանում կոռուպցիոն բացահայտումները, հնարավոր է, հասնեն մինչև ամենավերևները: Հունիսի 7-ին խորհրդարանում լրագրողներին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, Հայաստանում բոլորն օրենքի առջև հավասար են` անկախ իրենց դիրքից և կուսակցական պատկանելությունից: Այդ համատեքստում, ինչպես ճշտել է Փաշինյանը, եթե քննչական միջոցառումների ընթացքում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու անհրաժետություն ծագի, ապա նրանք կհրավիրվեն քննչական մարմին: «Եթե անհրաժեշտություն լինի, ինձ էլ կկանչեն հարցաքննության: Հայաստանում քննության ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի լինելու՚, - հավաստիացրել է վարչապետը: