Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նոր կառավարության ծրագրի միակ թվային ցուցանիշը, որի վրա ՀՀԿ անդամները պետք է կենտրոնանան, դա այն է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողներին այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՀՀԿ այն մեղադրանքները, թե կառավարության ծրագրում չկան թվեր և ժամկետներ:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նոր կառավարությունը շեշտադրում է կատարում մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը, ինչն էլ արձանագրում է իր գործունեության ծրագրում: «Այժմ պատրաստ չեմ որոշակի ժամկետներ նշել, այս կամ հաջորդ տարի կանցկացվեն ընտրություններ: Ամեն ինչ կախված կլինի քաղաքական իրավիճակից՚, - նշել է նա:
Անդրադառնալով հանրապետականների այն քննադատությանը, թե որոշակի թվեր և ժամկետներ չպարունակող ծրագիրը ավելի շատ «հիշեցնում է բաժակաճառերի և բարի ցանկությունների ժողովածու՚, վարչապետը հայտարարել է. «Նրանք, ինչ է, ցանկանում էին ունենալ չա՞ր մտադրությունների ծրագիր՚: Ընդ որում, կառավարության ղեկավարը հորդորել է չմոռանալ, որ նախորդ իշխանությունը բազմիցս արձանագրել է տարբեր նպատակային ցուցանիշներ, որոնք միշտ չէ, որ կյանքի են կոչվել:
Նիկոլ Փաշինյանի ասելով, այսօր նոր կառավարության առջև խնդիր է դրված գնահատել Հայաստանի ստերային տնտեսությունը: Նախորդ իշխանությունը խոսում էր 22 տոկոսի մասին, միջազգային կազմակերպությունները պնդում էին շուրջ 46 տոկոս: Ուստի, վարչապետն անհրաժեշտ է համարում հասկանալ «ստվերի թաքնված ներուժը՚ և, դրան համապատասխան, որոշումներ կայացնել հետագա գործողություններ մասին: «Մենք մտադիր չենք թվեր նկարել: Մենք նախապատրաստվում ենք լուրջ բովանդակային բարեփոխումների, որոնք պարտադիր կհանգեցնեն թվային արդյունքների՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը: