Արմինֆո. Պաշտպանության նախորդ նախարարի օրոք սկսված բարեփոխումները կշարունակվեն, անհրաժեշտության դեպքում դրանցում շտկումներ կկատարվեն, դրանք կկատարելագործվեն: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Խոսքը վերաբերում է ինչպես «Պատիվ ունեմ՚, «Ես եմ՚ ծրագրերին, այնպես էլ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցապահովման հիմնադրամին: Այժմ այդ հիմնադրամի գործունեության կասեցման հիմքեր չեմ տեսնում՚, - հայտարարել է նախարարը:
Տոնոյանը չի մեկնաբանել «Ազգ-բանակ՚ հայեցակարգի հետագա իրագործման աննպատակահարմարության վերաբերյալ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, կրկնելով, որ սկսված ծրագրերը կշարունակվեն որոշ սրբագրումներով: «Դա վերաբերչում է պաշտպանական ոլորտի զարգացման 7-ամյա հայեցակարգին: Այո, դրանում պարբերաբար փոփոխություններ կկատարվեն, այն կկատարելագործվի, սակայն մենք հավատարիմ կմնանք դրան՚, - նշել է նախարարը, վերստին ընդգծելով, որ Պաշտպանության նախարարության կողմից իրագործվող ծրագրերն ընդունվել են նախորդ նախարարի օրոք: