Արմինֆո. 12 տարի տեղական և 5 տարի միջազգային շուկայում գործող Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերությունը և AITC միջազգային ԻՏ կազմակերպությունը օգոստոսի 17-26-ը Աղվերանում կազմակերպում են Summer Business School 2018 նախագիծը 14-18 տարեկան խելացի և շնորհալի դեռահասների համար, ովքեր առավել ևս իրենց ապագան տեսնում են բիզնեսում կամ IT ոլորտում։
Մասնակիցները կարող են ստանալ բիզնես և IT դասընթացների մի ամբողջ հավաքածու՝ 40-ական ժամ տևողությամբ, ոլորտի առաջատար բիզնես թրեյներների կողմից (խաղերի և վարժությունների տեսքով) Best Western Aghveran 4 հյուրանոցում: Ինչպես նաև հրավիրված են հյուր ընթերցողներ՝ հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավար անձնակազմից, սեփականատերերի ցանկից, գաղափարակիցներից:
Նախագծի ընթացքում SBS 2018 կայցելեն նաև հանրահայտ անձիք, ովեք ցանկություն են հայտնել աջակցել և ոգեշնչել մասնակիցներին, ողջունել նախագիծը, կիսվել իրենց փորձով, հաջողության իրեն իրենց բանաձևերով:
Անկախ այն փաստից, որ մասնակցությունը վճարովի հիմունքներով է, հարցազրույցի արդյունքում հնարավոր է լինելու ստանալ մինչև 80%-ը ծածկող կրթաթոշակ։ Լավագույնների հետ նաև ձեռք կբերվեն աշխատանքային պրակտիկա անցնելու պայմանավորվածություններ:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան ստեղծել անգին բիզնես կապեր այդ վաղ տարիքից, իրենց աչքերով տեսնել ինչպես են աշխատում առաջատար ընկերությունները՝ բիզնես էքսկուրսիաների ժամանակ, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին, ինչպես նաև կստանանսերտիֆիկատ Slice Consulting ընկերության Slice Academy կորպորատիվ վերապատրաստող և սերտիֆիկացնող կառույցի կողմից և AITC միջազգային կառույցիկողմից (2017-ին իրականացրեց Google for Coding նախագիծը Հայաստանում):