Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Այն միշտ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով հարցի կարգավորման դիրքորոշում, որի մասնակից է նաև Հայաստանը` Ադրբեջանի և այլ երկրների հետ մեկտեղ: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է, և, որպես ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մեկը, ֆրանսիացիների և ամերիկացիների հետ միասին, մենք վարում ենք ընդհանուր, շահագրգիռ, չհակասող գիծ` այնպիսի պայմաններ ստեղծելու նպատակով, որոնք Բաքվին ու Երևանին թույլ տան պայմանավորվել՚, - ասել Ռուսաստանի արտգործնախարարը: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր, և դրանցից մի քանիսում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են գործընթացին: Հետո, Լավրովի ասելով, կողմերի պայմանավորվածությամբ, բանակցությունների ձևաչափը փոխվել է, և այժմ այնպիսին է, ինչպիսին կա:
«Ի դեպ, պարոն Պոպովը (ռուսաստանցի համանախագահ – խմբ.) ասել է, որ նրանք (Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները – խմբ.) պետք է վերադառնան: Ու, եթե կողմերը պայմանավորվեն, ինչ-որ փուլում, այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է լինելու բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք այն կհարագենք՚, -ճ եզրափակել է Լավրովը: