Արմինֆո. Այսօր, հունիսի 6-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում բողոքի ակցիա, ցուցարարները պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում փոխանցել է Կաթողիկոսի հայտարարությունը. «Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել իրեն հետ: Հանդիպման ժամանակ ցուցարարները կարողն են Վեհափառ Հայրապետին ներկայացնել իրենց մտահոգող խնդիրները»: