Արմինֆո. 5-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Sevan Startup Summit 2018»ի հովանավոր, որի «Seaside Startup Summits գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: «Sevan Startup Summit »-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ասել է «Sevan Startup Summit»-ի գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:
Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների և բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների և մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաև 50,000 ԱՄՆ դոլար ընհանուր մրցանակային ֆոնդով մրցույթների:
Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.ե ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի անուղղակի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: