Արմինֆո.«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը (ԱՄՖԿ) կդառնա Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: Հուլիսի 5-ին պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Աստանայում, Էքսպո 2017-ի տարածքում: Կենտրոնը կզբաղեցնի 1,6 հեկտար տարածք, որտեղ կաշխատի մինչև 15 հազար մարդ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով ԱՄՖԿ-ն կդառնա խոշորագույն ֆինանսական հանգույցներից մեկը Եվրասիական տարածաշրջանում, որը կկառավարի խոշոր ֆինանսական ներդրումների հոսքերը և կդառնա տնտեսության Ղազախստանի կարևորագույն բաղադրիչը: Այն ստեղծելու համար պետությունը 2015 թ. դեկտեմբերին ընդունեց Սահմանադրական օրենք, ինչը թելադրված էր կենտրոնին «արտատարածքային»-ի կարգաիվճակ շնորհելու ձգտումներով, որպեսզի այն պաշտպանված լինի հնարավոր ռիսկերից և լինի միջազգայնորեն գրավիչ, հիմնված լինելով անգլիական ընդհանուր իրավունքի սկզբունքները վրա, որով աշխատում են գրեթե բոլոր խոշոր ֆինանսական կենտրոններն աշխարհում:
Վերջերս տեղի ունեցած Ալմաթի 15-րդ Եվրասիական Մեդիա ֆորումում ԱՄՖԿ կառավարիչ Կայրաթ Կելիմբետովը լրագրողներին պատմեց Կենտրոնի նպատակների, աշխատանքի սկզբունքների և հեռանկարների մասին: Կելիմբետովի խոսքերով, EXPO- ի տարածքում կգործի հատուկ ֆինանսական գոտի, ինչը կատարվել է նաև Դուբայում, Կատարում, Աբու Դաբիում: Գոտու կառավարումը կվստահվի հատուկ կառույցներին, որոնք ոչ-ոքի չեն ենթարկվում: Կլինի սեփական ֆինանսական ռեգուլյատոր` ներդրումային վեճերը լուծող համակարգ, հատուկ դատարան, որտեղ կաշխատեն 9 բրիտանացի դատավորներ, ովքեր արդեն ընդունել են երդում, ինչպես նաև կգործի միջազգային արբիտրաժային կենտրոնը:
ԱՄՖԿ շրջանակներում կստեղծվի ֆոնդային բորսա, որի շրջանակներում տեղի կունենա ազգային խոշոր ընկերությունների լայնածավալ մասնավորեցում, որոնք ներկայումս պետական սեփականություն են հանդիսանում` Սամրուկ-Ղազինի ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցով:
Կ.Կելիմբետովը նշել է, որ տարածքային առումով ԱՄՖԿ-ն առաջին հերթին կներգրավի Կենտրոնական Ասիայի երկրներին, երկրորդ, ԵԱՏՄ երկրներին, ընդ որում`առաջին հերթին`Ռուսաստանին: Նա ասել է, որ վերջերս Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում նախագահ Նազարբաևը տեղեկացրել է իր գործընկերներին կենտրոնի կարողությունների և երկրներին հրավիրել ակտիվորեն մասնակցել: Կենտրոնի երրորդ ուղղությունը կլինի դրամական հոսքերի և ներդրումային ծրագրերի սպասարկումը, որոնք կապված են Մետաքսի ճանապարհի վերականգնմա`«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի հետ: