Արմինֆո.ԱԱԾ-ն Մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում: Նախօրեին լրագողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա ասելով, նախորդ նախարարների օրոք գերատեսչությունում թույլ է տրվել բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործում: Նախարարը նշել է, որ այժմ իրավապահ մարմիններն անցկացնում են համապատասխան ստուգումներ: Մակունցի հավաստմամբ, միջոցների մսխում է արձանագրվել Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ վերաբերում է Արմեն Ամիրյանի պաշտոնավարման շրջանին, ապա այժմ այդ առնչությամբ ստուգումներ են անցկացվում: