Արմինֆո.. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդես է եկել հայտարարությամբ, կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Արդեն մի քանի օր է, ինչ Արցախում տեղի են ունենում հանրահավաքներ, կապված մի քանի որ տեղի է ունեցած ծեծկռտուքի հետ: Իհարկե, կասկած չկա, որ ուժային կառույցների վարքագիծը մտահոգում է, անգամ դատապարտելի է: Ընդհանուր առմամբ, անընդունելի է ներհայկական խնդիրները բռնությամբ լուծելու փորձերը, անկախ նրանից, թե ում կողմից է այն կիրառվում: Այդ իրավիճակը, իհարկե, պետք է ստանալ որոշակի լուծում, հանգեցնի կոնկրետ եզրակացությունների», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում:
Նա ընդգծել է, որ ինքը հետևում է իրավիճակին Արցախում, մշտական շփումների մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և դրական է գնահատել այն փաստը, որ վերջինս մի քանի անգամ հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ, լսել նրանց պահանջները և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Նա հիշեցրել է, որ Սահակյանը խոստացել է անցկացնել լիարժեք և արդար հետաքննություն, այսինքն, Արցախի նախագահի և ակցիայի մասնակիցների միջև կա փոխըմբռնում: «Հիմա, կարծում եմ, որ ժամանակը եկել է, երբ հարգելի ցուցարարները պետք է Սահակյանին հնարավորություն տան կատարել պայմանավորվածությունները: Ակնհայտ է, և հասկանալի, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն է հանգիստ մթնոլորտում», - ասել է Փաշինյանը: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ այդ գործընթացների շարունակությունը խոչընդոտում է գործընթացների հետագա զարգացմանը:
ՀՀ Վարչապետի համոզմամբ, այժմ ճիշտ կլիներ, եթե ցուցարարներն Արցախի իշխանություններին հնարավորություն տան իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, և եթե դրանք հանկարծ առաջիկա մի քանի օրերին չիրականացվեն, չարվեն համապատասխան հետևություններ, միայն այն դեպքում արդարացված կլինեն բողոքի հետագա ակցիաները: «Ըստ էության, այսօր Արցախի իշխանությունները նույնպես նշում են, որ անհրաժեշտ է անել համապատասխան եզրակացություններ, և թվում է, որ ցուցարարների և իշխանությունների միջև կան պայմանավորվածություններ, կապված հետևանքների հետ: Իմ իրազեկությունն Արցախում տեղի ունեցող գործընթացների առումով, ինփ թույլ է տալիս դիմել ցուցարարներին` դադարեցնել հանրահավաքները և հնարավորություն տալ է կատարել պայմանավորվածությունները», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Սահակյանը հայտնել է իր հանձնառությունն` իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևաբար, հանրահավաքները հասել են իրենց նպատակին, և գնդակն այժմ գտնվում է Արցախի իշխանությունների «կիսադաշտում»: Եվ եթե նրանք չլուծեն դրված խնդիրները, ապա ցուցարարները կարող են գնդակը վերադարձնել իրենց կիսադաշտ: Նա նաև գտնում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ արվում է, որպեսզի միջադեպը հանգուցալուծվի փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե հակամարտության միջոցով, ևս մեկ անգամ ցուցադրելով խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարողությունը:-