Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։ Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվը անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ այս հարցում մենք օգնելու ենք նաև մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրացնով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, և մեր պատասխանատվությունն է նաև հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- իր խոսքում նշեց Բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը անընդհատ ընդլայնում է ՓՄՁ-ների համար 2013թ-ից իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը։ Մինչ օրս իրականացված շուրջ 65 դասընթացին մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44% և «ACBA Federation» CJSC` 71%: