Արմինֆո. Այսօր ոստիկանությունում կոռուպցիոն տարրեր չկան: Լրագրողների հետ զրույցյում այդ մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա ընդսմին չի բացառել հնարավորությունը, որ մեկ-երկու մարդ ոստիկանության կառույցում կարող է ձերբակալվել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:
«Սակայն չի կարելի ասել, թե նախկինում կոռուպցիան ոստիկանությունում համակարգային բնույթ է կրել, ես դա բացառում եմ՚, - հավաստիացրել է նա, հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերը, հիմնականում, եղել են Ճանապարհային ոստիկանության համակարգում, որտեղ կլինեն մարդիկ, որոնք պատասխանատվության կենթարկվեն: