Արմինֆո. «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախանշված «ռելսերից» դուրս են, կառուցողական չեն, մասնավորապես, ԵԱՀԿ, թերևս, դրանք դիտարկում է որպես ոչ կառուցողական: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինն այդպիսի դիպուկ պատասխան է տվել ադրբեջանական լրագրողի` ՌԴ ԱԳՆ բրիֆինգի ընթացքում հնչեցրած հարցին:
Լրագրողը հարցրել է. «Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վաչապետը հայտարերել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի բռնագրավված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանով են այդպիսի հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում ընդհանուր լեզու գտնել»: Պատասխանը միանշանակ էր: