Արմինֆո.Քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը կառավարության հիմնական խնդիրներից մեկն է: Այդ մասին հունիսի 1-ին Հայաստանում Ղազախստանի դեսպանատան և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Եվրասիական ինտեգրման նոր մարտահրավերներ և սպառնալիքներ» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, նոր կառավարության երկրորդ կարևորագույն խնդիրը կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարն է: Գրիգորյանն ընդգծել է, որ միայն համակարգային կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը թույլ կտա զարգացման ուղու վրա դնել Հայաստանը: «Մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքրը թույլ կտա մեզ նաև ներգրավված լինել տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերում և զարգացնել երկիրը»,- ասել է ԱԱԽ քարտուղարը: