Արմինֆո. «Թավշյա հեղափոխության» օրերին ընդդիմադիր շարժմանը միացած խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Այդ մասին հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով, զինծառայողների կողմից զարոմասը կամավոր լքելու փաստի առնչությամբ նշանակված է ծառայողական հետաքննություն, որը շուտով կավարտվի: Հետաքննության արդյունքների համաձայն, ինչպես նշել է ՊՆ ղեկավարը, որոշում կկայացվի: Այսօրվա դրությամբ, ինչպես հավաստիացրել է Դավիթ Տոնոյանը, զինծառայողներին քրեական հետապնդում չի սպառնում: