Արմինֆո.«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները ստուգվել, ստուգվում են և կստուգվեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի մասին, որ իրեն պատկանող ձեռնարկությունները չեն ստուգվում լիազոր կառույցների կողմից՝ իշխանությունների հետ իր համագործակցության պատճառով:
Ծառուկյանի խոսքով, «իր դռները» բաց են ցանկացած ստուգման համար: «Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, և եթե նույնիսկ իմ կուսակիցների կամ հարազատների գործունեությունում ինչ-որ մեքենայություններ հայտնաբերեն, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Բայց, համոզված եմ, որ նման դեպքեր չեն արձանագրվի»,- հայտարարել է Ծառուկայնը: Նա նաև ընդգծել է, որ «Ծառուկյան» դաշինքից նոր նախարարներն իրենց գործունեությունում կախված չեն իրենց ներկայացրած քաղաքական ուժից: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը, եկամուտների մասին հայտարարագրի համաձայն, պաշտոնապես հանդիսանալով Հայաստանի ամենահարուստ մարդը, երկրի խոշոր հարկատուների նույնիսկ տասնյակի մեջ չի մտնում: