Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին ԱԱԾ մայրաքաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին տեղեկատվությունը: Հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ Հակոբյանը, որպես ԱԱԾ սպա, գերատեսչության կադրերի ռեզերվում է:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկատվություն էր տարածվել, թե Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը վերադարձել է իր նախկին աշխատանքին ազգային անվտանգության մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հաղորդել էր, թե Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ մայրաքաղաքի վարչության պետի տեղակալ: Ավելի ուշ նա հաղորդել էր, որ տեղի է ունեցել «շփոթմունք՚, ինչի հետևանքով ծագել է այդ «թյուրիմացությունը՚: «Այն պահին ես, պարզապես, չկարողացա կապվել ԱԱԾ տնօրենի հետ: Դուք գիտեք, որ նա մեր աշխատակիցն էր, որը գործուղվել էր նախագահի աշխատակազմ: Այժմ նա հետ է վերադարձել և կադրերի ռեզերվում է», - նշել էր Գալստյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015թթ. աշխատել է ԱԱԾ-ում: 2015 թվականին նշանակվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար: