Արմինֆո.ՊԵԿ համակարգում ներքին աուդիտի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին ասվում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը՚, - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: