Արմինֆո. «Հայաստանը դա Հայաստանն է, կարծում եմ, որ մեր պետության հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք շատ զգայուն ենք մեր ինքնիշխանության հանդեպ», - ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը DW հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, որ, չնայած « ռուսական ղեկավարությունը հաճախ նյարդային կերպով է արձագանքում է մյուս հետխորհրդային երկրներում իշխանափոխությանը, Հայաստանի դեպքում Վլադիմիր Պուտինը չմիջամտեց երկրում տեղի ունեցող գործընթացներին»:
Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը, ի տարբերություն քաղաքացիական բողոքի շատ այլ առաջնորդների, շատ խաղաղ է տրամադրված Ռուսաստանի Դաշնությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես բոլորի մասին խոսում եմ խաղաղասիրոթյամբ: Հայաստանը խաղաղասեր երկիր է, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Հուսով եմ, որ դուք, ոչ մի ագրեսիա չեք նկատում, օրինակ, ԵՄ, ԱՄՆ, Իրանի, Վրաստանի և մյուս երկրների նկատմամբ»: Միևնույն ժամանակ, ընդգծել է Փաշինյանը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն:
Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Երևանն ունի սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ, որոնք ավելի կխորանան, ինչպես նաև լավ հարաբերություններ ԵՄ հետ, որը Հայաստանը մտադիր է զարգացնել: Կա ցանկություն զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բոլոր երկրների հետ:
Ըստ նրա, ՌԴ նախագահի հետ առաջին հանդիպման ժամանակ նրանք խոսել են միայն հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունների մասին ՀԱՊԿ շրջանակներում: «Բայց մենք չենք խոսել այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի և Եվրոպական Միության, Հայաստանի և Միացյալ Նահանգների, և երրորդ երկրների հետ հարաբերություններին: Անկեղծ ասած, գագաթնաժողովում շատ լավ մթնոլորտ էր: Ես կարծում եմ, որ այս փուլում մենք ունենք շատ լավ անձնական հարաբերություններ, որոնք ժամանակի ընթացքում ավելի լավ են դառնալու», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա բարձրացրել է ղարաբաղյան կարգավորման հարցը: «Կարևոր է ընդգծել, որ հարցի խաղաղ լուծումը դա միակ ճանապարհն է, որը կարող է, ըստ էության, հանգեցնել կարգավորմանը: Չկա ուժային: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն Հայաստան, այլ նաև ՌԴ սկզբունքային դիրքորոշումն է», - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հայկական կողմն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարման խնդրին: «Մենք այս հարցում ունեցանք կառուցողական քննարկում: Ես չեմ կարող ասել, թե ինչ է ասել Պուտինն այս մասին», - հայտարարել է ՀՀ վարչապետը: