Արմինֆո.Իսրայելի Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը խորհրդարանում քննարկումից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, բանաձևը Քնեսետում քվեարկության պետք է դրվեր մայիսի 29-ին: Քնեսետի մամուլի խոսնակի հավաստմամբ, Էդելշտեյնը հարցը քննարկումից հանել է անհարմար դրությունից խուսափելու համար, քանի որ վստահ չէին, թե արդյոք մեծամասնությունը կողմ կքվեարկի:
Ուշագրավ է, որ Էդելշտեյնը բազմիցս հայտարարել էր, որ կողմ է Հայոց ցեղասպանույթյան ճանաչմանը: «Մերեց՚ կուսակցության առաջնորդ Տամար Զանբերգը, ով առաջարկությունը ներկայացրել էր խորհրդարան, Էդելշտեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու համար: «Քնեսետը պետք է կատարի խոստումը: Դա պատմական արդարության հարց է՚, - հայտարարել է «Մերեցի՚ առաջնորդը:
Հիշեցնենք, որ Քնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հերթական քննարկումը նախաձեռնվել էր Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությկունների կտրուկ վատթարացան ֆոնին, և Իսրայելի մի քանի նախարարներ ու խորհրդարանականներ կոչ էին արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ քայլը բացասաբար էր ընկալվել հասարակության շրջանում և գնահատվել էր որպես քայլ, որը ցեղասպանությնա հարցը կարող է վերածել անվայել քաղաքական ֆուտբոլի: