Արմինֆո. Մայիսի 31-ին առաջին անգամ Երևանում տեղի կունենա «Տեղեկատվական անվտանգության կոդ» ռուսալեզու խորհրդաժողով: Ընդհանուր առմամբ, այս տարի «ՏԱ կոդն՚ ընդունում է 6 երկիր (27 քաղաք):
Ծրագիրը ներառում է չորս հիմնական թեմատիկ բլոկ: «Միտումներ», «Տեխնոլոգիաներ», «ՏԱ կառավարում», ինչպես նաեւ ուղեղային գրոհ ճյուղի 10 գլխավոր խնդիրների լուծումների որոնման թեմայի վերաբերյալ` «ՏԱ կոդի թեժ տասնյակ՚: Զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի կիբերանվտանգության առաջատար փորձագետներ:
Հարկ է նշել, որ «Տեղեկատվական անվտանգության կոդն՚ անցկացվում է 14-րդ տարին անընդմեջ: