Արմինֆո.Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Երեկ երեկոյան «Ֆեյսբուքի՚ իր էջում այդ մասին հաղորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ Արտակ Դավթյանն զբաղեցրել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր: