Դատարանը մերժել է Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մայիսի 24-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է «Սասնա ծռերի» գործով ամբաստյանալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։