Արմինֆո.Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատել Մովսես Հակոբյանին:
Վարչապետի հավաստմամբ, որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: «Այսօր մինչև օրվա վերջ տեղի կունենա նոր նշանակում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին, իսկ Հակոբյանը կնշանակվի այլ պաշտոնի», - հայտարարել է վարչապետը։
Հավելենք, որ Մովսես Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է: