Արմինֆո.Մայիսի 23-25-ը Հայաստան կայցելեն ԵԽԽՎ համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա): Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, համազեկուցողների ճանաչողական այցի նպատակը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի դիտարկումն է: Քննարկումները կվերաբերվեն, հիմնականում, Հայաստանի վերջին քաղաքական իրադարձություններին, նոր կառավարության գերակայություններին և անցկացվող բարեփոխումների վիճակին: Համազեկուցողները ծրագրում են հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ: Նախատեսվում են նաև բանակցություններ ԱԺ-ում ներկայացված քաղաքական խմբերի, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության, դատական մարմինների, օմբուդսմենի, դիվանագիտական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: