Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի ազդել զինծառայողների քաղաքացիական գիտակցության վրա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Ազգ-բանակ՚ հայեցակարգին:
Վարչապետի ասելով, հասարակությունն ապացուցեց, որ ինքը միլիտարիզացված չէ: «Եթե «Ազգ-բանակ՚ նշանակում է, որ զինվորները պետք է քվեարկեն իշխանությունների ցուցումով, ինչպես նախկինում, դա չի լինելու՚, - հայտարարել է Փաշինյանը: Նա նաև չի բացառել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխությունը: «Եթե նման խնդիր լինի, մենք կհաղորդենք՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Ազգ-բանակ՚ հայեցակարգը շրջանառության մեջ էր դրվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից: Սակայն գործող իշխանություններն այն քննադատության են ենթարկում, համարելով, որ հայ հասարակությանն այդպիսի հայեցակարգ հարկավոր չէ: