Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է արագաչափերի և տեսախցիկների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկությունը:
Նա ընդսմին նշել է, որ դրան զուգընթաց կվարվի ՃՏՊ վիճակագրություն, և տվյալների վերլուծության հիման վրա կկայացվի համապատասխան որոշում: «Եթե տեսնենք, որ ՃՏՊ առումով կարգապահությունը վատթարացել է, հետևություններ կանենք՚, - նշել է Փաշինյանը: Նրա ասելով, ինքն առաջարկել է ուսումնասիրել, թե ինչ կարելի է ձեռնարկել, և այդ հայտարարությանը կվերադառնան վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից հետո: Նա նաև խոստացել է համաներում անցկացնել տուգանքների հարցով:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ճանապարհնային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն, արագաչափերն ու տեսախցիկներն աշխատում են սովորական ռեժիմով և արձանագրում են բոլոր խախտումները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ