Արմինֆո. Մայիսի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, Արմեն Սարգսյանն Արսեն Մկրտչյանին նշանակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ղեկավար: Մեկ այլ հրամանագրով նախագահը Տիգրան Սիմոնյանին, Արսեն Նիկողոսյանին նշանակել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ, իսկ Նաիրա Սարգսյանին`Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: